Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հունաստանը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը

Հունաստանը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը
10.09.2014 | 16:40

Հունաստանի խորհրդարանը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է՝ 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ: Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքրեականացնի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ